Մազերի լաք՝ կիտրոնի հյութով պատրաստված

19:10   18 ապրիլի, 2015

Կան մազերի լաքեր, որոնք օգտագործելուց հետո կամ դժվարանում եք վարսերը սանրել, կամ դրանց պատճառով մազերը կորցնում են իրենց ծավալը, կամ ալերգիկ երեւույթներ են առաջանում ձեզ մոտ։  Զարմանալի չէ, որովհետեւ խանութից գնված միջոցները քիմիական բաղադրություն ունեն եւ դրանցում կան էլեմենտներ, որոնք գրգռում են  գլխամաշկը՝ հատկապես եթե այն զգայուն է։

Առաջարկում ենք տնային պայմաններում մազերի լաք պատրաստելու մեթոդ, որը կազմված է միայն բնական բաղադրիչներից՝ կիտրոնից եւ ջրից։

Այսպիսով, լաքը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է մեկ կիտրոն (միջին չափի) եւ 200մլ. թորած ջուր։ Կիտրոնը հարկավոր է մաքրել, հյութը քամել եւ խառնել ջրի մեջ։ Կիտրոնի կեղեւը չպետք է դեն նետել, այլ անհրաժեշտ է մանր կտրատել ու լցնել ապակե տարայի (բանկա) մեջ՝ ավելացնելով ջրի ու հյութի խառնուրդը։ Բանկան հարկավոր է լավ փակել եւ դնել զով տեղում՝ թողնելով մոտ 5 օր։ Նշված ժամանակահատվածից հետո ստացված լուծույթը կարելի է լցնել հատուկ տարայի մեջ, այնուհետեւ ցողել մազերին։

Ավելացված լուծույթն ընդամենը 5 օր կարելի է պահել սառնարանում։

 

Աղբյուրը՝Otvetin



© NEWS.am STYLE