Ինչպես նիհարել կիտրոնաջրի օգնությամբ

20:11   22 ապրիլի, 2015

Կիտրոնը հիանալի միջոց է, որը կարելի է օգտագործել նիհարելու համար։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կիտրոնի ջրով պատրաստվող ըմպելիք, որը ոչ միայն կօգնի ձեզ ազատվել ավելորդ քաշից, այլեւ կհարստացնի ձեր օրգանիզմը առողջարար նյութերով։

Նրանք, ովքեր արդեն վաղուց են կանոնավոր կերպով կիտրոն օգտագործում, քաջատեղյակ են, թե ինչպիսի դրական ազդեցություն կարող է ունենալ կիտրոնը մարսողական,  աղեստամոքսային եւ նյութափոխանակության համակարգերի վրա։ Բացի այդ, կիտրոնը նպաստում է օրգանիզմից շլակների ու տոքսինների՝ հատկապես տարիների ընթացքում կուտակված ծանր մետաղների հեռացմանը։  

Կիտրոնի ջուրը բավականին հեշտ պատրաստման եղանակ ունի։ Պարզապես հարկավոր է եռացրած ջրի մեջ մի քանի կտոր կիտրոն լցնել եւ թողնել, որ ըմպելիքը փոքր-ինչ սառչի։ Ստացված ըմպելիքը կարելի է օգտագործել եւ առավոտյան, եւ քնելուց մեկուկես ժամ առաջ։

Բայց պետք չէ նաեւ մոռանալ, որ այս ըմպելիքը հակացուցված է բոլոր նրանց, ովքեր աղեստամոքսային համակարգի որեւէ խնդիր կամ հիվանդություն ունեն։ Այս պարագայում պետք է հրաժարվել կիտրոնի օգատգործումից։

 

Աղբյուրը՝ Otvetin

 

 



© NEWS.am STYLE