Ինչպես ճիշտ պիլինգ անել

20:17   15 ապրիլի, 2015

Բոլոր կանայք ձգտում են գեղեցիկ ու երիտասարդ մնալ, սակայն դրա համար մեծ ջանքեր են հարկավոր գործադրել։ Մաշկի առողջ եւ երիտասարդ տեսքի համար առաջին գրավականներից մեկը պիլինգն է որը կարելի է կիրառել անգամ տնային պայմաններում։

Պիլինգը ամենատարածված ու արդիական կոսմետիկ մեթոդներից մեկն է, որի օգնությամբ կարելի է մաքրել մաշկի որոշ հատվածները։ Այս գործընթացի արդյունքում բարելավում է մաշկի գույնը, շտկվում անհարթությունները եւ փոքրիկ կնճիռները։ Սակայն տնային պայմաններում պիլինգ անելիս պետք է հաշվի առնել մի քանի կարեւոր հանգամանք՝ հատկապես զգայուն մաշկի առկայության դեպքում։

- Առաջին հերթին հարկավոր է փորձել տվյալ միջոցը ձեռքի ափի մաշկի մի փոքր հատվածում։ Պետք է հասկանալ, թե արդոք ալերգիկ ռեակցիաներ կամ բացասական հետեւանքներ առաջանում են, թե ոչ։

- Սկրաբը պետք է քսել միայն խոնավ մաշկի վրա։

- Պիլինգի համար նախատեսված սկրաբը հարկավոր է քսել նուրբ եւ մերսող շարժումներով դեմքին, ինչից հետո պետք է մի քիչ սպասել, եւ հետո լվանալ դեմքը։

- Պիլինգից հետո անպաշտպան մաշկը պետք է սնուցել համապատասխան քսուքով։

- Պիլինգ ավելի նախընտրելի է կատարել գիշերը՝ քնելուց առաջ։

 

 

Աղբյուրը՝ ladymadonna.ru



© NEWS.am STYLE