Ինչպես փոխել քայլվածքը

20:09   16 ապրիլի, 2015

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են քայլում ձեր կողքով անցնող մարդիկ՝ շորորում են, քստքստացնում, ծուռ-ծուռ կամ զգաստ են քայլում, գռեհիկ ձեւով շարժում են ազդրերը  եւ այլն։ Մենք չենք կարող ամեն վայրկյան տեսնել, թե ինչպիսին է մեր քայլվածքը եւ ինչ տպավորություն է այն թողնում մյուսների մոտ։ Ուստի, պետք է մի պահ մտածել, թե ինչպես կարելի է փոխել քայլվածքն ու ավելի գեղեցիկ քայլել։

Գրավիչ կինը հաճելի դեմքի, սլացիկ կազմվածքի, խնամված մաշկի եւ գեղեցիկ քայլվածքի համադրություն է։ Ուստի, քայլվածքը նույնպես պետք է գեղեցիկ լինի՝ ավելի գրավիչ ու հմայիչ տեսք ունենալու համար։

Առաջին հերթին հարկավոր է ուշադրություն դարձնել կեցվածքին։ Պետք է ուսերը բարձր ու հետ պահել եւ ուղղել կեցվածքը։

Քայլելիս ոտնաթաթն ու կրունկը պետք է մեկ գծով դնել։ Իհարկե, կարելի է ոտնաթաթը փոքր-ինչ դեպի դուրս ուղղել։

Ճիշտ քայլելու գաղտնիքը՝ սկզբում շարժվում է ոտքը, իսկ հետո՝ մարմինը։

Պետք չէ մեծ քայլեր կատարել, սակայն փոքր քայլերով շարժվելը նույնպես գեղեցիկ չէ։ Քայլը պետք է բոբիկ ոտքի երկարությամբ լինի։

Քայլելիս ձեռքերը պետք չէ դնել գրպանում, բայց օրորել նույնպես չի կարելի։ Ձեռքերի շարժումը պետք է ռիթմիկ լինի։

Հիշեք, մեջքն ու ուսերը՝ ուղիղ, գլուխը՝ բարձր, հանգիստ եւ նպատակաուղղված քայլվածքը բավականին գրավիչ տեսք է հաղորդում կնոջը։

 

Աղբյուրը՝ krasivochka.ru



© NEWS.am STYLE