ԱՊՐԻԼԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   10 ապրիլի, 2015

ԽՈՅԵՐ 

Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի խոստովանել իր ոչ այնքան բարի քայլերի մասին: Միգուցե նաեւ դրանք չվերաբերեն ձեզ, սակայն, այնուամենայնիվ, դա կհետաքրքրի ձեզ:

ՑԼԵՐ

Այսօր կարեւոր է, որպեսզի չհամեմատեք ձեր օրվա սպասելիքները նրա հետ, ինչ կստանաք օրվա վերջում: Հակառակ դեպքում` ձեզ հիասթափություն է սպասվում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Դուք ազատ մարդ եք, եւ ոչ ոք իրավունք չունի ձեզ ստիպել անել այն, ինչը դուք չեք ցանկանում անել: Դա վերաբերում է նաեւ սիրային հարցերին:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Եղեք համբերատար: Իհարկե, դա դժվար է: Չէ որ ձեր սիրելին նվեր չէ, այդ իսկ պատճառով դուք երբեմն ցանկանում եք նրանից հեռու փախչել, սակայն եթե դուք միասին եք, ապա պետք է հանդուրժեք նրա կամակորությունները:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի ընդունել ու հասկանալ այն փաստը, որ բացի իրենից ձեր կյանքում կան այլ մտերիմներ եւ թանկ մարդիկ: Ինչեւէ, պետք է փորձեք այնպես անել, որ նա համակերպվի այդ մտքի հետ:

ԿՈՒՅՍԵՐ

Որքան շատ եք անհանգստանում, այնքան նվազում են ձեր շանսերը դուր գալու նրան, ում դուք հավանում եք: Հիշեք դա եւ աշխատեք չհուզվել:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք ստիպված եք լինելու զբաղվել ուրիշների ընտանեկան հարցերով ավելի շատ, քան ձեր: Դա ունի իր դրական կողմերը, իհարկե: Դա նշանակում է, որ ձեր ընտանիքը խնդիրներ չի ունենա որոշ ժամանակ:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր դուք առանց ջանքեր գործադրելու կկարողանք այնպիսի բան ստանալ, որը պարզապես անհնար էր թվում ձեզ: Օրինակ` ծանոթանալ որեւէ մեկի հետ փողոցում, սեր խոստովանել եւ այլն:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր այն, ինչ անխախտ էր թվում ձեզ, հանկարծ կսկսի կործանվել, եւ դուք ոչինչ չեք կարողանա անել դրա հետ: Աշխատեք դիմանալ, քանի որ վաղն արդեն ամեն ինչ լավ կլինի:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելին բավականին հեշտությամբ կհասկանա ձեր դրդապատճառները, այնպս որ` ավելի լավ է չխորամանկեք եւ չխաբեք նրան:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեզ հետ կարեւոր իրադարձություն տեղի կունենա, որը նշանակալիորեն կազդի ձեր անձնականի վրա: Կարեւոր է, որպեսզի դուք ճիշտ գնահատեք իրավիճակը եւ ճիշտ որոշումներ կայացնել:

ՁԿՆԵՐ

Դուք անընդհանտ մտածում եք, թե որն է պատճառը, որ դուք եւ ձեր սիրելին իրար չեք հասկանում: Իրականում ձեր խնդիրն այն  է, որ դուք կենտրոնացել եք ձեր անձի վրա եւ չեք ցանկանում լսել սիրելիին:

 Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE