Ո՞ւմ է այսօր շնորհակալություն հայտնում Լիդուշիկը

20:31   6 հունվարի, 2013

Հայկական ամենափոքրիկ աստղերից մեկը՝ Լիդուշիկը, շնորհավորեց բոլորին Սուրբ Ծննդյան առթիվ: «ՔՐԻՍՏՈՍ ԾՆՎԱՎ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՎ,ՄԵԶ ԵՎ ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ: ՕՐՀՆՅԱԼ Է ԾՆՈՒՆԴԸ ՔՐԻՍՏՈՍԻ: Շնորհավորում եմ ողջ քրիստոնյա աշխարհին այս հրաշք օրվա կապակցությամբ,ցանկանում եմ բոլորիս ՍԵՐ եւ այդ Սիրուց ծնված ՀՈՒՅՍ եւ ՀԱՎԱՏ», - գրել է փոքրիկ երգչուհին Facebook-ի իր էջում:

Բացի այդ, պարզվեց, որ Լիդուշիկը մեզ եւս ասելու բան ունի: «Այսօր շնորհավորանքներիս հետ ուզում եմ շնորհակալական խոսքն ասել մեր երկրի լրատվամիջոցներին` հեռուստատեսությանը, ռադիոյին, մամուլին, լրատվական կայքերին,ինչպես նաեւ հատուկ շնորհակալություն բոլոր այն լրագրողներին,ովքեր իրենց հագեցած օրվա մեջ տեղ են հատկացրել նաեւ իմ կատարած աշխատանքին եւ լավագույն ձեւով ներկայացրել իմ հանդիսատեսին»:



© NEWS.am STYLE