Վերա Բրեժնեւան կգնա առաջ եւ դեպի վեր

12:19   7 հունվարի, 2013

Հայտնի ռուսաստանցի երգչուհի Վերա Բրեժնեւան հայտարարություն է արել, որն ապշեցրել է նրա երկրպագուներին: Իր Twitter-ում երգչուհին գրել է. «Կարծում եմ, որ, այնուամենայնիվ, երբեմն նոր տարի պետք է նոր կյանքով սկսել: Ազատ, լուսավոր, թեթեւ...Սկսում եմ...Առաջ...Սիրով...Դեպի վեր»:

Երկրպագուները, ըստ «worldru.ru»-ի, կարդալով հաղորդագրությունը, ենթադրել են, որ դրանով նա ցանկացել է ասել, որ իր անձնական կյանում ամեն ինչ կարգավորվել է: Եւ անգամ ապաքինվել է վերջին ամուսնալուծությունից` ամեն ինչ սկսելով նոր էջից:



© NEWS.am STYLE