Աշխատակիցը Ջասթին Բիբերին դուրս է շպրտել «Coachella» փառատոնից

13:35   14 ապրիլի, 2015

Որտեղ հայտնվում է Ջասթին Բիբերը, այնտեղ մի նոր սկանդալ է սկսում։

«Coachella» երաժշտական փառատոնի ժամանակ Բիբերը ցանկացել է մտնել կազմակերպիչների համար նախատեսված զոնա, որպեսզի համերգի ժամանակ խուսափի երկրպագուների հետ հանդիպելուց։ Սակայն TMZ-ն հայտնել է, որ  անվտանգության աշխատակիցներից մեկը ոչ միայն կանադացի երգչին թույլ չի տվել ներս մտնել, այլեւ դուրս է շպրտել նրան։

Այժմ լուրեր են տարածվել, որ Բիբերը պատրաստվում է դիմել դատարան։



© NEWS.am STYLE