Ռուսական «Զինվորներ» սերիալի աստղին ծեծել են ակումբում

16:34   14 ապրիլի, 2015

Ռուս հայտնի դերասան, «Զինվորներ» սերիալի աստղ Ալեքսանդր Լիմարեւին ծեծել են ակումբում։

 «Հիշում եմ, որ զուգարանից դուրս եկա ու տեսա, որ անծանոթ տղամարդիկ բավականին կոպտորեն խոսում են մեզ հետ ակումբ եկած աղջիկներից մեկի հետ։ Այնուհետեւ վիճաբանություն սկսվեց իմ ու այդ տղամարդկանց միջեւ, եւ մենք սկսեցինք հարվածել միմյանց։ Դրանից հետո ոչինչ չեմ հիշում»,-  հաղորդում է «Дни»-ին՝ վկայակոչելով Life News-ին։

Վիճաբանության պատճառով դերասանը ուղեղի ցնցում է ստացել, ինչպես նաեւ ջարդվել է նրա քիթը։ Բացի այդ, դերասանը հայտարարել է, որ չարագործները գողացել են նաեւ իր պայուսակը, որի մեջ եղել է հեռախոսի ականջակալներ եւ 1000 ռուբլի գումար։ Այժմ ոստիկանները փորձում են գտնել Ալեքսանդր Լիմարեւի վրա հարձակված հանցագործներին։



© NEWS.am STYLE