Վերա Բրեժնեւան բացահայտել է իր գեղեցկության գաղտնիքները

15:41   14 ապրիլի, 2015

Հայտնի երգչուհի Վերա Բրեժնեւան Instagram-ում կիսվել է իր գեղեցկության գաղտնիքներով։

Վերան խոստովանել է, որ նիհարելու համար առաջին հերթին պարտադիր պայման է դրական մտքերը, ճիշտ սնվելն ու սպորտով զբաղվելը։

Հայտնի երգչուհին նշել է, որ ամեն օր հարկավոր է սպորտով զբաղվել, իսկ եթե ժամանակը չի բավականացնում, ուրեմն պետք է օրական մի քանի րոպե որովայնի մկանները մարզող վարժություններ անել։ Աստղը նաեւ նշել է, որ պետք է հրաժարվել կալորիաներով լի սննդից, որը բացասաբար է ազդում օրգանիզմի վրա։

Այս խորհուրդներից զատ, Վերա Բրեժնեւան տեղադրել է նաեւ նոր լուսանկարներ եւ պարծեցել իր կազմվածքով։



© NEWS.am STYLE