Ռիհանան թմրանյու՞թ է օգտագործել «Coachella» փառատոնի ժամանակ

10:01   15 ապրիլի, 2015

Համացանցում հայտնվել է մի հոլովակ, որտեղ Ռիհանան «Coachella» երաժշտական փառատոնի ժամանակ օգտագործում է... Իսկ թե «ի՞նչ», հարցը դարձավ համացանցի բուռն քննարկման առարկա։ Շատերը սկսեցին խոսել, որ դա կոկաին էր։

Այնուամենայնիվ, երգչուհին մեկնաբանել է կատարվածը՝ նշելով, որ երբեք կոկաին չի օգտագործել։

«Գժվե՞լ եք։ Բոլորը կարող են տեսնել, որ դա մարիխուանայի գլանակ է, ոչ թե կոկաին։ Չի կարելի այդքան հիմար լինել»,- Instagram-ում գրել է աստղը։

 

Աղբյուրը՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE