Ալլա Պուգաչովան նշում է ծննդյան 66-րդ տարեդարձը

15:33   15 ապրիլի, 2015

Այսօր՝ ապրիլի 15-ին, Ալլա Պուգաչովան նշում է ծննդյան 66-րդ տարեդարձը։ Այժմ Պրիմադոննան Իսրայելի Կեյսարիա քաղաքում է, որտեղ նա իր ժամանակն է վայելում ընտանիքի անդամների եւ մտերիմների հետ։ Իսրայելում բուժումներ ստանալուց հետո Պուգոչովան այժմ ցանկանում է իր ամենամտերիմ ընկերներ հետ հանգստանալ ծովի ափին։

Ի դեպ, Ալլա Պուգաչովան իր կյանքն ամբողջովին նվիրել է երեխաների դաստիարակությանը եւ այսօր մտադիր չէ նշել ծննդյան տարեդարձը։ Ավելին, Մաքսիմ Գալկինը Իսրայելում չէ, քանի որ վերջինս մասնակցում է տարբեր նախագծերի։

Նշենք, որ Ալլա Պուգաչովան ծնվել է 1949թ-ի ապրիլի 15-ին։ Երգչուհու կարիերան սկսել է դեռեւս 5 տարեկանից, երբ առաջին անգամ բեմ է բարձրացել։ Երգչուհու «Ռոբոտ» երգը մեծ հաջողություն է բերել նրան եւ Պրիմադոննան սկսել է փայլուն կարիերա կերտել։



© NEWS.am STYLE