Քիմ Քարդաշյանը՝ թափանցիկ լեգինսներով եւ առանց դիմահարդարման

15:01   15 ապրիլի, 2015

Հայաստան կատարած այցից հետո, ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեկնեց Իսրայել, որտեղ Երուսաղեմի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում մկրտվեց նրա դուստրը՝ փոքրիկ Նորթը։

Երեկ 34-ամյա գեղեցկուհին ժամանել է Փարիզ եւ արդեն հասցրել է գնալ Montaigne Market դիզայներական խանութ։ Իսկ այժմ հայուհուն թափանցիկ լեգինսներով եւ առանց դիմահարդարման «բռնացրել են» մարզասրահից դուրս գալիս։

Հիշեցնենք, որ Փարիզի օդանավակայանում նրանց տեսել ու լուսանկարել են բազմաթիվ պապարացիները։

Լուսանկարներից հստակ երեւում է, որ փոքրիկ Նորթի պարանոցին հայկական խաչ է։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ GC Images



© NEWS.am STYLE