Հմայիչ Քիմ Քարդաշյանը՝ «Kardashian Beauty Hair»-ի շնորհանդեսին Փարիզում

10:23   16 ապրիլի, 2015

Երեկ Քիմ Քարդաշյանը Champs-Élysées պողոտայում ներկա է եղել իր «Kardashian Beauty Hair» մազերի խնամքի միջոցների նոր շարքի շնորհանդեսին։

Շարքը թողարկել է Marionnaud  կոսմետիկ միջոցների խանութը։

34-ամյա գեղեցկուհին փայլել է կարմիր գորգի վրա՝ շփվելով եւ լուսանկարվելով հազարավոր երկրպագուների հետ։

Մարդկանց հոսքն այնքան մեծ է եղել, որ փակվել են Champs-Élysées պողոտա տանող բոլոր փողոցները։

Քիմը լուսանկար է հրապարակել եւ ցուցադրել, թե ինչ հիացմունք եւ բերկրանք էր տիրում Փարիզում։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝  KGC, Splash, Vantagenews



© NEWS.am STYLE