Մայլի Սայրուսի եւ Բրյուս Ուիլիսի դուստրերի սեքսուալ լուսանկարները ցնցել են համացանցը

16:04   16 ապրիլի, 2015

Վաղուց լուրեր չէին տարածվել Մայլի Սայրուսի մասին։ Այս անգամ 22-ամյա երգչուհին որոշել է շշմեցնել իր երկրպագուներին՝ Instagram-ում տեղադրելով սեքսուալ լուսանկար Բրյուս Ուիլիսի եւ Դեմի Մուր դուստրերի՝ 23-ամյա Սքոթի եւ 21-ամյա Թեյլորի հետ (նյութի գլխավոր լուսանկարը)։

Աղջիկներին լուսանկարել է Մերթ Աթլասը, ով աղջիկների բարեմասնությունները փակել է աստղիկներով։

Ավելի վաղ համացանցում հայտնվել էր հոլովակ, որում ամերիկյան հայտնի դերասանուհի Էնն Հեթեուեյը Lip Sync Battle ծրագրի շրջանակներում նմանակել էր Մայլի Սայրուսին՝ ներկայացնելով նրա կերպարը «Wrecking Ball» երգի հոլովակում։



© NEWS.am STYLE