Կանանց եւ տղամարդկանց սեռական ժեստերը

23:13   18 ապրիլի, 2015

Գաղտնիք չէ, որ զուգընկերոջ ժեստերը չհասկանալը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել հարաբերություններում։ Հետեւաբար, ձեզ ենք ներկայացնում կանանց եւ տղամարդկանց բնորոշ ժեստեր, որոնք անպայման պետք է իմանալ եւ հաշվի առել։

Կանանց բնորոշ են հետեւյալ սեռական ժեստերը՝

Զգալով տղամարդու հայացքը՝ կինը միշտ ձեռքով շարժում է անում՝ փորձելով ուղղել հագուստը, սանրվածքը կամ պարզապես հպվում է վարսերին։

Գլխով շարժում, որով նա փորձում է ետ տանել մազերը։ Նույնիսկ կարճ սանրվածք ունեցող կանանց է բնորոշ այս ժեստը։ 

Նկատելով տղամարդու գայթակղիչ հայացքը՝ կինը սկսում է ավելի զգաստ, գլուխը բարձր, մեջքը ուղիղ եւ հպարտ քայլել։

Նստած վիճակում նա դանդաղ ուղղում է ուտքերը։

Նա նրբորեն հպվում է իր ծնկներին եւ ազդրերին։

Մեղմորեն ոտքը գցում է մյուս ոտքի վրա, կամ հակառակը։

Մատների ծայրերով կոշիկները բռնելը նույնպես վկայում է, որ կինը հետաքրքրություն է ցուցաբերում տղամարդու հանդեպ։ Իսկ եթե շուրջը մի քանի տղամարդ կա, ապա կինը փորձում է  գայթակղել այն տղամարդուն, ու կողմն ուղղված է կոշիկի առաջնամասը։

Դաստակները ցույց տալը։ Տեսնելով հմայիչ տղամարդու՝ կինը սկսում է ցույց տալ իր դաստակներն ու խնամված մաշկը։

Եթե կինը խորհրդավոր եւ ինտիմ հայացքով մեղմ ժպտում, հետո աչքերը հառում է ներքեւ եւ մեկ այլ ուղղությամբ նայում, ուրեմն փորձում է գրավել ձեզ։

Կիսաբաց բերան, խոնավ եւ գեղեցիկ շուրթեր։

Մեղմ ու հանդարտ ձայն։

Կնոջ հետաքրքվածության մասին վկայում են նաեւ նրա աչքերը։ Երբ կինը ուղիղ նայում է տղամարդու աչքերին, ուրեմն արդեն պետք է «զգուշանալ» նրանից։

Տղամարդու ներկայությամբ հայելու մեջ նայելն ու պտտվելը։

Նրա ներկայությամբ շուրթերը ներկելը. սա գրգռում է տղամարդու երեւակայությունը։

Տղամարդկանց բնորոշ են հետեւյալ սեռական ժեստերը՝

Ոտքերը լայն բացված են՝ անկախ այն հանգամանքից, տղամարդը նստած է, թե կանգնած։ Այդպես տղամարդը փորձում է ցույց տալ իր ուժն ու գերադաս լինելը։

Տղամարդը ոտքից գլուխ զննում է կնոջը՝ «հանվեցնելով» նրան։

Տղամարդը հմայիչ կնոջ տեսնելուց հետո ուղղում է փողկապը, մազերը, վերնաշապիկը, պիջակը, կամ ձեռքը տանում է կոկորդին։

Կնոջ ներկայության ժամանակ տղամարդն ուղղում եւ ձգում է կեցվածքն ու փորձում ցուցադրել իր մարզված մկանները։

Կզակը վերեւ-ներքեւ է շարժում։

 

 

Աղբյուրը՝ Creu.ru



© NEWS.am STYLE