Քիմ Քարդաշյան եւ Քանեի Ուեսթ՝ ամենաազդեցիկ զույգն ըստ Time Magazine-ի

10:03   17 ապրիլի, 2015

Համացանցում հայտնվել է Time Magazine-ի 100 ամենաազդեցիկ զույգերի ցուցակը, որը գլխավորում են Քիմ Քարդաշյանն ու Քանեի Ուեսթը, հայտնել է NYDN-ը։

Ռեփերի կինը բարձր գնահատանքի է արժանացել Մարթա Սթյուարտի կողմից, ով նշել է.

«Քիմից էներգիա, սեքսուալություն, դրամատիզմ, վստահություն եւ երջանկություն է հորդում»։

Իսկ Ուեսթի մասին իր կարծիքն է արտահայտել գործարար Էլոն Մասկը.

«Քանիեն կեղծ համեստության չի հավատում եւ պետք էլ չէ։ Նա հավատում իրեն ու իր նպատակասլաց լինելուն եւ հենց այդ է պատճառը, որ նա առաջինն է այս ցուցակում»։

Բայց պետք է նշել, որ Քանիեն հայտվել է առաջին տեղում նաեւ իր կնոջ շնորհիվ։ 

Ի դեպ, ամենաազդեցիկ 100 հայտնիների ցուցակում ընդգրկվել են նաեւ Էմմա Ուոթսոնը, Ռիզ Ուիզերսփունը, Քեւին Հարթը, Ջուլիան Մուրը, Թեյլոր Սվիֆթը, Հիլարի Քլինփթոնն ու Բարաք Օբաման։



© NEWS.am STYLE