Քիմ Քարդաշյանը ընտանիքի հետ վերադարձել է Լոս Անջելես

11:01   17 ապրիլի, 2015

Հայաստան, Իսրայել եւ Փարիզ կատարած այցերից հետո Քիմ Քարդաշյանը, Քանիե Ուեսթը եւ նրանց դուստր Նորթը վերադարձել են Լոս Անջելես։

Ամուսիններին դիմավորել են հազարավոր երկրպագուներ, որոնք հարձակվել են հայտնի աստղերի վրա, ինչի պատճառով Քանիեն ստիպված գրկել է դստերն ու վազել դեպի մեքենան։


TMZ-ն հայտնել է, որ օդանավակայանում անհասկանալի դեպք է գրանցվել։ Քանիեին է մոտեցել մի անծանոթ տղամարդ եւ թուղթ նետել նրա մեքենայի մեջ։ Սակայն վայրկյաններ անց ռեփերը մեքենայից դուրս է նետել այդ նույն թուղթը։ Թե ինչ թուղթ էր դա, պարբերականը դեռ չի պարզել։

 

 

Աղբյուրը՝ Splash, X17ONline,Mavrixonline



© NEWS.am STYLE