Քիմ Քարդաշյանի հետույքը՝ նոր միտում պլաստիկ վիրաբուժության մեջ

12:02   17 ապրիլի, 2015

Քիմ Քարդաշյանի հետույքը նոր միտում է պլաստիկ վիրաբուժության մեջ։ Եթե մինչ Քիմ Քարդաշյանը կանայք ցանկանում էին ազատվել մարմնի այս մասի ավելորդ կիլոգրամներից, ապա այժմ ամեն ինչ հակառակն է։

Բժիշկներ Փոլ Նասիֆը եւ Թերի Դուբրովը հայտարարել են, որ այժմ նրանց պատվիրատուները ցանկանում են մեծացնել իրենց հետույքը եւ նմանվել Քիմ Քարդաշյանին։

«Աշխարհում բավականին հայտնի «բրազիլական հետույք» վիրահատությունը (երբ մարմնի մի մասի ավելորդ հատվածները «տեղադրվում» են հետույքի շրջանում) սովորաբար կատարում են Բրազիլիայում։ Սակայն այն արդեն լայն տարածում է գտել նաեւ ԱՄՆ-ում։ Եվ այս հեղաշրջումը կատարեց հենց Քիմ Քարդաշյանը։ Նա այս բնագավառում նոր միտում է բերել»։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE