Համացանցում հայտնվել է «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմի թրեյլերը

15:22   17 ապրիլի, 2015

Մի քանի ժամ առաջ համացանցում հայտնվել է «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմի թրեյլերը, որն արդեն դիտել է մոտ մեկ միլիոն մարդ։

Ռեժիսոր Զակ Սնայդերի «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմի թրեյլերը համացանցում հայտնվել է մեծ էկրաններից հեռախոսով կամ տեսախցիկով նկարահանված տարբերակով։

Հոլովակը YouTube-ում ներբեռնվելուց մի քանի ժամ անց ջնջվել է, բայց այն պահպանվել է Vidme կայքում, որը պատկանում է մի անհայտ օգտատիրոջ։

Հոլովակում կարելի է նկատել պորտուգալերեն ենթագրեր։ Թրեյլերում ավելի շատ ցուցադրվում է Սուպերմենը՝ Հենրի Կավիլի կերպարը։ Հոլովակի վերջում երկու հերոսները դեմ առ դեմ հանդիպում են միմյանց։

Նշենք, որ թրեյլերի պրեմիերան նախատեսված էր ապրիլի 20-ին, իսկ ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա 2016թ-ին։



© NEWS.am STYLE