Կաննի փառատոնի ընթացքում արգելել են սելֆի անել

16:13   17 ապրիլի, 2015

Կաննի փառատոնի ընթացքում արգելել են սելֆի անել։ Նման հայտարարությամբ հանդես է եկել փառատոնի տնօրեն Թիերի Ֆրեմոն։

Itv.com-ը հայտնել է, որ սա վերաբերում է եւ աստղերին, եւ հանդիսատեսին։

Ֆրեմոն նշել է, որ առաջին հերթին սելֆիներում աստղերը բավականին տգեղ տեսք ունեն, եւ երկրորդ՝ դրանց պատճառով հյուրերի մուտքը «Փառատոնի ամրոց» դանդաղում է։

«Մենք արգելել ենք սելֆի անել կարմիր գորգի վրա։ Դա պարզապես ծիծաղելի է։ Սելիֆիների պատճառով դանդաղում է հյուրերի մուտքը փառատոնի ամրոց։ Եվ ընդհանրապես, մարդիկ սելֆիներում բավականին տգեղ տեսք ունեն։ Մենք զերծ կմնանք դրանցից։ Նրանք, ովքեր կարհամարհեն այս կանոնը, ստիպված կլինեն գործ ունենալ անվտանգության աշխատակիցների հետ»,- նշել է Ֆրեմոն։

Փաստորեն, երկրպագուները ստիպված են բավարարվել միայն ԶԼՄներում հայտնված լուսանկարներով։



© NEWS.am STYLE