Արտո Թունչբոյաջյանը երգեց լրագրողների համար. տեսանյութ

15:01   17 ապրիլի, 2015

Ապրիլի 19- ին` ժամը 19:30- ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում համերգով հանդես կգան Արմենիան Նեյվի բենդը եւ Արտո Թունչբոյաջյանը: Այդ առիթով այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ կազմակերպիչները նշեցին, որ համերգը նվիրվում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգին մասնակցություն կունենա նաեւ Գոռ Սուջյանը:

Արտո Թունչբոյաջյանի խոսքով` համերգի միջոցով փորձում է ցույց տալ, թե «ուր էինք, ուր ենք հասել եւ ուր պիտի գնանք»: Ասուլիսի վերջում երաժիշտը երգ կատարեց լրագրողների համար:



© NEWS.am STYLE