Ալլա Պուգաչովայի սկանդալային հոլովակը զայրացրել է բոլորին

13:13   18 ապրիլի, 2015

Ռուսական էստրադայի Պրիմադոննա Ալլա Պուգաչովան, ով ապրիլի 15-ին նշում էր ծննդյան 66-րդ տարեդարձը, այժմ երեխաների եւ ընկերուհու՝ Ալինա Ռեդելի հետ գտնվում է Իսրայելում։Սակայն պապարացիները այստեղ էլ նրան հանգիստ չեն թողնում եւ փորձում են նկարահանել նրա ամեն քայլը։

Վերջերս ռուսական Super կայքում հայտնվել է մի հոլովակ, թե ինչպես է հայտնի երգչուհին լողավազանում լողալուց հետո հանում իր լողազգեստը։ Մեկնաբանություններում բոլորը զայրացել ու բացասական խոսքեր են գրել։ Օգատերերը կոչ են արել պարբերականին հետեւել իր վարվելակարգին եւ չանցնել թույլատրելի սահմանները, քանի որ նման պահվածքը ուղղակի գարշելի է։

 

 

Աղբյուրը՝ «Дни»



© NEWS.am STYLE