Երկրպագուները մեկ րոպեում գնել են Քիմ Քարդաշյանի Selfish գիրքը

10:12   18 ապրիլի, 2015

Քիմ Քարդաշյանի երկրպագուները մեկ րոպեում գնել են նրա Selfish ֆոտոգիրքը։ Գիրքը, որի մեջ ընդգրկված են նախկինում չհրապարակված յուրօրինակ լուսանկարներ, տպագրվել էր ընդամենը 500 օրինակով։

Instagram-ում Քիմ Քարդաշյանն իր հիացմունքն է արտահայտել եւ նշել, որ նման իրարանցում չէր ակնկալում։

«Ես հիացած եմ. ինչպիսի իրարանցում։ Իմ գրքի 500 օրինակները գնել են մեկ րոպեում։ Անհավատալի է»,- գրել է Քիմը։

 

 

Աղբյուրը՝ TMZ



© NEWS.am STYLE