Սուպերմոդել Իրինա Շեյքը՝ առանց դիմահարդարման

18:04   18 ապրիլի, 2015

29-ամյա մոդել Իրինա Շեյքը նոր լուսանկար է հրապարակել։

Շեյքն ընկերուհի՝ մոդել Փեյլոր Ֆոսթերի հետ նկարահանվել է Double Magazine-ի նոր ֆոտոշարքում։

Լուսանկարում մոդելները որոշել են ցուցադրել իրենց իրական գեղեցկությունը՝ նկարվելով առանց դիմահարդարման։ Աղջիկները ներկայացել են խալաթով եւ հավաքած մազերով։  

Ավելի վաղ, Շեյքը հայտնվել էր «Linda Farrow» աքսեսուարների ապրանքանիշի հավաքածուի գովազդում։

Ֆոտոսեթի հեղինակը 29-ամյա Մարիանո Վիվանկոն էր։



© NEWS.am STYLE