Էդ Շիրանը ցավակցել է իր երկրպագուհուն, ում 24-ամյա ընկերը մահացել է մաշկի քաղցկեղից

17:13   18 ապրիլի, 2015

Էդ Շիրանն իր ցավակցական խոսքն է ուղղել իր երկրպագուհի Ռեյչալ Մյուրեին, ում 24-ամյա ընկերը՝ Լի Ֆոսթերը, մահացել է մաշկի քաղցկեղից։ Լին Շիրանի մոլի երկրպագուն էր եւ իր վերջին ցանկությունը արտահայտելիս նշել է, որ ցանկանում է Շիրանին տեսնել իր հուղարկավորման արարողությունը։

Daily Mail-ը տեղեկացրել է, որ չնայած երգչին տեղեկացրել են Լիի վերջին ցանկության մասին, բայց երաժիշտը չի կարողացել ներկա լինել, քանի որ այդ ընթացքում նա Նոր Զելանդիայում է եղել։ Դրա փոխարեն Շիրանը ծաղիկներ եւ ցավակցական խոսքեր է ուղարկել Ռեյչալին։

«Ցավակցում եմ։ Ես մոլորակի մյուս ծայրում եմ, ուստի չեմ կարող գալ։ Ես մտածում եմ ձեր մասին»։

 

Աղբյուրը՝  Daily Mail



© NEWS.am STYLE