The Beautified Project-ը՝ «Արագիլ» երգի եւ համերգային շրջագայության մասին (ֆոտո)

14:45   18 ապրիլի, 2015

Ապրիլի 24-ին The Beautified Project-ը կներկայացնի Ալեքսեյ Հեքիմյանի «Բարի արագիլ» երգի իրենց տարբերակի տեսահոլովակը։ Իսկ ապրիլի 26-ին կկակայանա «Արագիլ» ձայնասկավառակի շնորհանդեսը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ռոք խմբի մեներգիչ Անդրե Սիմոնյանը։

«Քանի որ մենք երեքս էլ հայրենադարձներ ենք եւ 8-10 տարի է ապրում ենք Հյաաստանում, որոշեցինք Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ թողարկել մի երգ, որը կխրախուսի սփյուռքի հայերին՝ վերադառնալ հայրենիք եւ ապրեն Հայաստանում»,- նշեց անդրեն ավելացնելով,- « «Կիլիկիա» երգի հաջողությունից հետո մեզ շատ են ասել, թե երբ ենք հայերեն երգեր թողարկելու։ 5 տարի անց որոշեցինք «Արագիլ» երգի վրա աշխատել եւ խմբի գիթառահար Արմեն Շահվերդյանը հետաքրքիր ձեւով մշակեց այդ երգը եւ մեր ձեռագիրը դրեց»։

Ձայնասկավառակի շնորհանդեսից հետո The Beautified Project-ը կմեկնի Եվրոպա համերգային շրջագայության։ Նրանք կլինեն՝ Բեռլինում, Փարիզում, Վիեննայում։ Համերգային շրջագայությունից հետո  ռոք խումբը մենահամերգով կներկայանա նաեւԵրեւանում, Գյումրիում եւ Թբիլիսիում։

«Համերգային շրջագայությունը կոչվում է «Strumming against genocides», քանի որ մենք դեմ ենք բոլոր ցեղասպանություններին, այլ ոչ թե միայն հայերի»,- նշեց Անդրեն։

Իսկ Առլեն Շահվերդյանի անդրադառնալով «Արագիլ» երգին ասաց. «Երգը հատուկ նվիրված չէ ցեղասպանությանը։ Մեր նպատակն է նաեւ նոր սերնդին ներկյացացնենք այն հին երգերը, որոնք ժամանակի ընթացքում մոռացվում են։ Ինչպես «Կիլիկիան», այնպես էլ այս երգը, նոր շունչ ենք տվել եւ մեր ձեռագրով ներկայացնում ենք նոր սերնդին»։

The Beautified Project-ը արդեն 10 տարի է, ինչ ներկայացնում է ռոք երաժշտությունը։

«10 տարի աշխատել ենք եւ շատ ձեռքբերումներ ենք ունեցել, ապագա 10 տարիներն էլ են լինելու վերելքի տարիներ»,- ասաց Արմեն Շահվերդյանը։

Նշենք, որ «Արագիլ» տեսահոլովակի ռեժիսորը Գեւորգ Ենոքյանն է։

Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE