Սիսեռով եւ խոզապուխտով ապուր

19:09   28 ապրիլի, 2015

Առաջարկում ենք պատրաստել սիսեռով եւ խոզապուխտով ապուր։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝ 400գր. սիսեռ, 300գր. խոզապուխտ, մեկ սոխ, երկու մեծ կարտոֆիլ, նեխուրի մեկ ճյուղ, երկու գազար (միջին չափի), 1.3-1.4 լիտր հավի արգանակ, թարմ կանաչի եւ համեմունքներ։

Պատրաստելուց 2-3 ժամ առաջ սիսեռը պետք է թողնել սառը ջրի մեջ, ինչից հետո պետք է այն լավ լվանալ ու լցնել կաթսայի մեջ։ Այնուհետեւ կաթսայի մեջ հարկավոր է ավելացնել հավի արգանակը, համեմել աղով ու եռացնել մոտ 30 րոպե։

Այս ընթացքում հարկավոր է կարտոֆիլը մաքրել, լվանալ եւ քառակուսու ձեւով կտրատել ու լցնել կաթսայի մեջ ապուրը եռալուց 15 րոպե անց։

Գազար, նեխուրը եւ սոխը անհարժեշտ է կտրատել (ոչ շատ մանր), փոքր-ինչ տապակել  եւ մանրացրած թարմ կանաչու հետ ավելացնել կաթսայի մեջ ապուրի պատրաստ լինելուց 5-10 րոպե առաջ։

Ապուրը պատրաստվելուց հետո պետք է կափարիչով ծածկված վիճակում թողնել մոտ 5-10 րոպե, իսկ հետ համտեսել։

Բարի ախորժակ

 

 

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE