Գարիկ Մարտիրոսյանը Հայաստան կգա ավտոմեքենայով

18:16   18 ապրիլի, 2015

Արդեն տեղեկացրել ենք, որ Գարիկ Մարտիրոսյանն ու Comedy Club-ի մյուս բոլոր անդամները ապրիլի 21-ին գալու են Երեւան՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու նպատակով։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գարիկ Մարտիրոսյանը Հայաստան է գալու ավտոմեքենայով, քանի որ ինքնաթիռով ճանապարհորդելու մեծ սիրահար չէ։

Հայաստանում Մարտիրոսյանը ապրելու է իր բնակարանում, իսկ խմբի մյուս անդամները մնալու են մայրաքաղաքի բարձրակարգ հյուրանոցներից մեկում։

Նշենք, որ Գարիկն ու Comedy Club-ի մյուս անդամները Հայաստանում կմնան 7-10 օր։ Ի դեպ, վերջին անգամ Գարիկը հայրենիք է եկել անցյալ տարվա ամռանը, իսկ Comedy Club-ի մյուս տղաները (Մարտիրոսյանի հետ) Հայաստան այցելել են 2007թին։



© NEWS.am STYLE