«Remember» երգի տեսահոլովակի մեծամասշտաբ նկարահանումը (ֆոտո)

22:45   18 ապրիլի, 2015

Ապրիլի 18-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ տեղի ունեցավ ՀՀ Սփյուռքի նախարարության եւ ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի համատեղ «Սև ապրիլ» նախագծի «Remember» երգի տեսահոլովակի մեծամասշտաբ նկարահանումը: Երգը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Նկարահանմանը մասնակցում էին մոտ 700 մարդ, պետական ակադեմիական երգչախումբը`մաեստրո Հովհ. Չեքիջյանի գլխավորությամբ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ`Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, եւ իհարկե ստեղծագործության հեղինակ `Արա Գևորգյանը:

 



© NEWS.am STYLE