Քիմ Քարդաշյանը արխիվային լուսանկար է հրապարակել

12:12   19 ապրիլի, 2015

Երեկ Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ Քորթնի Քարդաշյանը, նշում էր ծննդյան 36-րդ տարեդարձը: Դեռ հայտնի չէ, թե հայտնի աստղ, դերասանուհի եւ գործարար Քորթնին ինչպես է տոնել իր ծնունդը:

Քիմ Քարդաշյանը որոշել է շնորհավորել քրոջը եւ Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որում փոքրիկ Քիմն ու Քորթնին պատկերված են իրենց հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի հետ:



© NEWS.am STYLE