Քիմ Քարդաշյանը ավելի քան 400000 դոլարով Rolls-Royce է գնել

10:12   20 ապրիլի, 2015

Հայաստան, Իսրայել եւ Ֆրանսիա ճամփորդելուց հետո հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը վերադարձել է Լոս Անջելես, որտեղ կրկին հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում։

Այս անգամ 34-ամյա հայուհուն «բռնացրել են» արծաթագույն Rolls-Royce մեքենայով, որի մեկնարկային գինը 400.000 դոլար է (իհարկե, մենք վստահ ենք, որ Քիմը ֆուլ տարբերակն  է ընտրել, ուստի ավելի թանկ է վճարել)։   

Նշենք, որ Քիմ Քարդաշյանի ավտոտնակում այս մակնիշի եւս երկու մեքենա կա։

Ինչպես նաեւ սպիտակ Ferrari։

Սեւ Lamborghini

Range Rover

Mercedes-Benz G63


Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash, Xposure, Retna Pictures, WENN, X17 Online



© NEWS.am STYLE