Ռիհանան զվարճացել է Հավայան կղզիներում

16:10   20 ապրիլի, 2015

Ռիհանան «կոկաինի սկանդալից» հետո հանգստանալու նպատակով գնացել է Հավայան կղզիներ։

27-ամյա երգչուհին Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, թե ինչպես է նա արեւային լոգանք ընդունում կղզիներում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռիհանան ներկայացրել է իր նոր «American Oxygen» երգիտեսահոլովակը։

Այն հայտնվել է Ռիհանայի Youtube-ի պաշտոնական ալիքում։ Ավելի քան մեկ միլիոն օգտատեր արդեն դիտել է «American Oxygen» տեսահոլովակը։

Նշենք, որ երգը ընդգրկված է երգչուհու ութերորդ ալբոմում։



© NEWS.am STYLE