Անաստասիա Վոլոչկովայի գլուխն ի վայր շպագատը

17:42   20 ապրիլի, 2015

Ռուսական բալետի հայտնի պարուհի Անաստասիա Վոլոչկովան պատրաստվում է իր մենահամերգին, որը տեղի է ունենալու ապրիլի 28-ին Մոսկվայում։

Այժմ պարուհին մարզվում եւ փորձում է բեմադրությունը, ինչպես նաեւ ցուցադրում իր գլուխն ի վայր շպագատը։

Instagram-ում Վոլոչկովան նոր լուսանկարներ է հրապարակել եւ գրել։

«Երբեմն մարզասարքը կարելի է ոչ միայն իր բուն նպատակով, այլեւ մեջքն ու ոտքերը մարզելու համար օգտագործել»,- գրել է պարուհին։



© NEWS.am STYLE