Ուիթնի Հյուսթոնի դուստրը դեռ կոմայի մեջ է

11:02   21 ապրիլի, 2015

Երեկ համաշխարհային բոլոր լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Ուիթնի Հյուսթոնի եւ Բոբի Բրաունի դուստր Բոբի Քրիստինա Բրաունը դուրս է եկել կոմայից։ Պարբերականները նշում էին, որ աղջկա հայրը հայտարարել է, որ Քրիստինան բացել է աչքերը։

«Բոբին արթնացել է»,- հայտարարել էր Բոբիի Բրաունը։

Սակայն Հյուսթոնի ընտանիքի մյուս անդամները հերքել են տարածված տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ Քրիստինան դեռ կոմայի մեջ է, հաղորդել է TMZ-ը։

«Քրիստինան չի բացել աչքերը։ Նա դեռ նույն վիճակում է»,- ասել է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը։

Նշենք, որ  Քրիստինա Բրաունը հունվարի 31-ից կոմայի մեջ է։



© NEWS.am STYLE