AC/DC-ի անդամ Ֆիլ Ռադը խոստովանել է իր մեղքը

12:39   21 ապրիլի, 2015

AC/DC ռոք խմբի 60-ամյա թմբկահար Ֆիլ Ռադը խոստովանել է իր մեղքը մի քանի հանցագործություններում. նրան մեղադրում են մահվան սպառնալիքներ հնչեցնելու եւ ապօրինի թմրանյութեր պահելու մեջ։ Sydney Morning Herald-ը տեղեկացրել է, որ սկզբում երաժիշտը հերքել է իրեն առաջադրած մեղադրանքը, սակայն հետո խոստովանել ու ընդունել է այն։ Դատարանի որոշմամբ՝ թմբկահարը գրավի դիմաց ազատ է արձակվել, սակայն հունիսի 26-ին դատարան ներկայանալու եւ դատավճիռը լսելու պայմանով։

Ըստ ոստիկանության՝ Ռադը 2014թ-ին սպառնացել է սպանել իր ընկերոջն ու նրա դստերը, իսկ թմբկահարի բնակարանի խուզարկության արդյունքում տարբեր տեսակի թմրանյութեր են հայտնաբերվել։



© NEWS.am STYLE