Ուիթնի Հյուսթոնի դուստրը ուղեղի անդառնալի վնասվածք ունի

13:13   21 ապրիլի, 2015

Ուիթնի Հյուսթոնի դստեր առողջական վիճակի մասին միայն վատ լուրեր են տարածվում։ Երեկ համաշխարհային բոլոր լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Ուիթնի Հյուսթոնի եւ Բոբի Բրաունի դուստր Բոբի Քրիստինա Բրաունը դուրս է եկել կոմայից։ Պարբերականները նշում էին, որ աղջկա հայրը հայտարարել է, որ Քրիստինան բացել է աչքերը։ Սակայն հետո Հյուսթոնի ընտանիքի մյուս անդամները հերքել էին տարածված տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ Քրիստինան դեռ կոմայի մեջ է։

Իսկ այժմ New York Daily News-ը հաղորդել է, որ 22-ամյա Բոբիի ուղեղի անդառնալի վնասվածք ունի։ Այս մասին հայտարարել է աղջկա տատիկը՝ Սիսի Հյուսթոնը։

«Ես հենց նոր եմ վերադարձել հիվանդանոցից, որտեղ գնացել էի Բոբի Քրիստինային տեսակցելու։ Բոբին ուղեղի անդառնալի վնասվածք ունի, եւ նա դեռ  անգիտակից վիճակում է»,- հայտարարել է Հյուսթոնը։



© NEWS.am STYLE