NEWS.am STYLE-ի հարցազրույցը Անդրեի եւ «Սիրո պայքար» տեսահոլովակի հերուսուհու հետ

11:25   21 ապրիլի, 2015

Ապրիլի 19-ին հայտնի երգիչ Անդրեն նկարահանել է նոր «Սիրո պայքար» երգի տեսահոլովակը: Վերջինս մեծապես տարբերվում է երգչի մյուս բոլոր տեսահոլովակներից, քանի որ հերոսուհին ընտրվել է յուրահատուկ քասթինգի միջոցով, որին կարող էին մասնակցել բոլոր այն աղջիկները, ովքեր երազել են հայտնվել Անդրեի տեսահոլովակում:


«Հազարավոր լուսանկարներ ենք ստացել: Հատկանշական է, որ քասթինգին մասնակցած բոլոր աղջիկներն էլ շատ գեղեցիկ էին եւ մեզ, իսկապես, բարդ ընտրություն էր սպասվում: Ի վերջո, ես եւ իմ թիմը ընտրեցինք Էլիզա Գեղամյանին»,- մեզ հետ զրույցում ասաց Անդրեն:



Տեսահոլովակի նկարահանումը, թերեւս, ավելի սպասված էր հերոսուհու`Էլիզայի համար. «Այնքան երջանիկ եմ, որ հենց ես եմ ընտրվել Անդրեի տեսահոլովակի հերոսուհու կերպարում: Սա ինձ համար մեծ պատիվ ու մեծագույն պատասխանատվություն է: Շնորհակալ եմ Անդրեին ու ստեղծագործական ամբողջ անձնակազմին՝ նման հնարավորություն ընձեռելու համար: Մինչեւ հիմա չեմ հավատում, որ այս ամենն ինձ հետ է կատարվում»,-իր հույզերով կիսվեց Էլիզան:


«Սիրո պայքար» երգի հեղինակներն են Ավետ Բարսեղյանն ու Նիկ Էգիբյանը:  Գործիքավորումը կատարել է Նիկ Էգիբյանը, ով հանդիսանում է նաեւ տեսահոլովակի ռեժիսորը:

Հերոսուհու կերպարները ստեղծել են դիզայներ Ֆաինա Հարությունյանը, վարսահարդար Սուսաննա Խաչատրյանն ու դիմահարդար Գայանե Մելիքյանը:

Սցենարի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը եւ GB-Production-ը, պրոդյուսեր` Անուշ Հովնանյան:

Թե ինչ պատմություն է ներկայացված «Սիրո պայքար» տեսահոլովակում, կիմանաք մայիսի սկզբին, երբ կկայանա տեսահոլովակի պրեմիերան:


Մինչ այդ, ձեզ ենք ներկայացնում բացառիկ կադրեր՝ տեսահոլովակի նկարահանումներից։

 

Զրուցեց՝ Սյունե Առաքելյանը

 

Լուսանկարները՝ Սյունե Առաքելյանի եւ Անդրեի անձնական արխիվից



© NEWS.am STYLE