Ժաննա Ֆրիսկեին ԱՄՆ-ից դեղամիջոցներ են ուղարկում

15:02   21 ապրիլի, 2015

Ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեին, ով արդեն մեկ տարի է պայքարում է քաղցկեղի դեմ, ԱՄՆ-ից դեղամիջոցներ են ուղարկում։ Paparazzi.ru-ն հայտնել է, որ երգչուհին դեռեւս բժիշկների հսկողության տակ է եւ բավականին թանկարժեք դեղահաբեր է ընդունում։

Աղբյուրը նաեւ հայտնել է, որ բժիշկները արգելել են Ժաննային ֆիզիկական ծանր աշխատանքներ կատարել, սակայն Ֆրիսկեն օրական մի քանի րոպե վազում է մարզասարքի վրա։ Բացի այդ, երգչուհին նաեւ հաճախ զբոսնում է ամուսնու եւ որդու հետ։



© NEWS.am STYLE