42-ամյա Գվինեթ Փելթրոուն ամուսնալուծվում է

16:42   21 ապրիլի, 2015

42-ամյա Գվինեթ Փելթրոուն բաժանվում է ամուսնուց՝ Coldplay խմբի անդամ Քրիս Մարտինից։ Mirror-ը տեղեկացրել է, որ «Օսկար» եւ «Ոսկե գլոբուս» մրցանակների արժանացած դերասանուհին այս պահին բանակցություններ է վարում ամուսնու հետ, թե ինչպես պետք է բաժանեն իրենց համատեղ 180 միլիոն դոլար արժողությամբ ունեցվածքը։

Ունեցվածքի պայմանագիրը ստորագրելուց հետո ամուսինները կդիմեն դատարան։ Նշվում է, որ ամուսինները բավականին բարիդրացիական հարաբերություններ ունեն միմյանց հետ եւ ամուսնալուծությունից հետո կման որպես լավ ընկերներ։

Նշենք, որ զույգը ծանոթացել է 2002թ-ին, ամուսնացել՝ 2003-ին, իսկ 2004 եւ 2006թ-ին լույս աշխարհ են եկել նրանց երեխաները՝ Էփլն ու Մոիսեյը։



© NEWS.am STYLE