ԱՊՐԻԼԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   22 ապրիլի, 2015

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին միանգամայն անսպասելի նորություն կհայտնի ձեզ: Մնում է միայն հուսալ, որ այն չի վնասի ձեր հարաբերություններին: 

ՑԼԵՐ

Ձեր կյանքի ինչ-որ կարեւոր փուլ մոտենում է իր ավարտին: Պարտադիր չէ, որ դա լինի սիրելիի հետ հարաբերությունները, թեեւ բացառված էլ չէ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր մեջ նոր նախասիրություններ կբացահայտեք: Շատ հնարավոր է, որ սկսեք սիրել երաժշտության միանգամայն այլ ժանր եւ այլն:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Համատեղ աշխատանքը ձեզ չի մտերմացնի ոչ ոքի հետ, հակառակը` միայն կնյարդայնացնի: Այնպես որ` եթե ցանկանում եք ինչ-որ մեին դուր գալ, ավելի լավ է ընտրեղ համատեղ հանգիստը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի համար շատ կարեւոր կլինի իմանալ, որ ինչ էլ որ պատահի, դուք նրա կողքին եք եւ կաջակցեք նրան դժվար պահերին:

ԿՈՒՅՍԵՐ

Աշխատեք այսօր ձեր պահվածքով ուշադրություն չգրավել: Այդ կերպ դուք կկարողանաք ավելի շատ հետաքրքրություն առաջացնել ձեր անձի հանդեպ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելին կցանկանա ծաղրել ձեզ եւ դրդել այս կամ այն քայլին, արդյունքում կպարզվի, որ դուք շատ բանի եք պատրաստ, եթե ձեզ հրահրեն:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր սիրելին կցանկանա օգնել ձեզ հասնել ձեր նպատակներին կամ երազանքների իրականացմանը: Եվ նա կօգնի ձեզ ինչպես խոսքով, այնպես էլ` գործով: 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելին շատ մեծ ցանկություն կունենա ասել ձեզ բաներ, որոնք նա մինչ այդ երբեւէ չի ասել ձեզ: Հրագանքով մոտեցեք նրա այդ ցանկությանը եւ գնահատեք:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր շատ հոգսեր կընկնեն ձեր ուսերին: Չգիտես ինչու` ձեր հարազատները կարծում են, որ դուք եւ ձեր սիրելին պարտավոր եք օգնել նրանց ամեն հարցում:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք ձեզ 3-ամյա փոքրիկի մայր կզգաք, ով կարծում է, թե ինքնուրույն է, այնինչ` առանց ձեզ մեկ քայլ անգամ չի կարող անել: Խոսքն, իհարկե, ձեր սիրելիի մասին է:

ՁԿՆԵՐ

Այսօր սիրելին բավականին թունոտ տրամադրություն կունենա: Անգամ ձեր ցանկությանը`լուրջ զրույց ունենալու, նա կվերաբերվի հեգնանքով:

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE