Ջորջ Քլունին՝ «Tomorrowland» ֆիլմի երկրորդ թրեյլերում

13:06   22 ապրիլի, 2015

Երեկ Համացանցում հայտնվել է «Tomorrowland» ֆիլմի երկրորդ թրեյլերը, որտեղ գլխավոր հերոսների դերում են Ջորջ Քլունին եւ Հյու Լորին։ Այս ֆանտաստիկ  ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է մայիսի 20-ին։

Ֆիլմի հիմքում ընկած է հերոսուհի Քեյսիի պատմությունը։ Քեյսիի ձեռքում պատահաբար հայտնվում է առեղծվածային իր, որը հնարավորություն կտա նրան հայտնվել «Tomorrowland» (Ապագայի երկիր) կոչվող  զուգահեռ մի աշխարհում։ Այս առեղծվածը հասկանալու եւ բացահայտելու համար Քեյսին դիմում է Ֆրենկի օգնությանը։ Այժմ Քեյսին ստիպված է համոզել Ֆրենկին վերադառնալ մի աշխարհ, որտեղից նրան մեկ անգամ արդեն արտաքսել են...



© NEWS.am STYLE