Ջոնի Դեպը վերսկսել է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի նկարահանումները

16:08   22 ապրիլի, 2015

Մարտի վերջում հայտնի դարձավ, որ դադարեցվել են «Կարիբյան ծովի ծովահենները. մեռյալները հեքիաթ չեն պատմում» ֆիլմի նկարահանումները, քանի որ հայտնի դերասան Ջոնի Դեպը վնասվածք էր ստացել։

Սակայն այսօր Deadline Hollywood-ը ուրախալի լուր է հրապարակել այս ֆիլմաշարի սիրահարների համար։

Ֆիլմի պրոդյուսերը Twitter-ում գրել է.

«Կապիտան Ջեքը վերադարձել է, եւ մենք այլեւս թույլ չենք տա, որ նա գնա»։

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2017թ-ի հուլիսի 7-ին։

 



© NEWS.am STYLE