Էդ Շիրանի երգերը ավելի քան 2 միլիարդ անգամ լսել են Spotify-ում

16:38   22 ապրիլի, 2015

Բրիտանացի երգիչ Էդ Շիրանի երգերը ավելի քան 2 միլիարդ անգամ լսել են Spotify-ում։ Շիրանը երկրորդ երգիչն է, ով նման ցուցանիշ է գրանցել. առաջինը ռեփեր Էմինեմն է։ Ուստի, կարելի է  ասել, որ նա առաջին բրիտանացի արտիստ, ով նման արդյունքի է հասել։

Spotify-ի ներկայացուցիչ Քեւին Բրաունը նշել է, որ «եթե երգը 60 միլիոն օգտատեր լսել են ավելի քան 2 միլիարդ անգամ, ուրեմն սա իսկապես լուրջ աշխատանք է, եւ դա արտիստի մեծ ձեռքբերումն է։ Մենք շատ ուրախ ենք, որ Էդ Շիրանը նման արդյունքի գրանցել»։

Նշենք, որ Շիրանի վերջին «X» ալբոմը՝ հատկապես ալբոմում ընդգրկված «Sing» եւ «Thinking Out Loud» երգերը, մեծ ճանաչում է երգչին բերել ամբողջ աշխարհում։

 

Աղբյուրը՝ Aplezin



© NEWS.am STYLE