Ռոբերտ Դաունի-կրտսերը խափանել է իր հարցազրույցը

14:22   23 ապրիլի, 2015

Հոլիվուդյան հայտնի դերասան Ռոբերտ Դաունի-կրտսերը խափանել է UK's Channel 4 News-ի հաղորդավարների անցկացրած հարցազրույցը՝ նվիրված «Վրիժառուները. Ալթրոնի դարաշրջանը» ֆիլմին։ Սակայն անձնական բնույթի մի քանի տհաճ հարցերից հետո դերասանը բարկացել ու հեռացել է նկարահանման հրապարակից։

Hollywood Reporter-ը տեղեկացրել է, որ լրագրողները հարցեր են տվել նրա մութ անցյալի՝ իր եւ հոր հարաբերությունների, ինչպես նաեւ նախկինում թմրանյութեր օգտագործելու մասին եւ հայտարարել.

«Շատ եմ ցավում, ես իսկապես չեմ հասկանում, թե ինչ ենք այստեղ անում»,- զայրացած ասել է Դաունին, դեն նետել բարձրախոսը եւ հեռացել։



© NEWS.am STYLE