Է.Լ. Ջեյմսի ամուսինը գրելու է «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի երկրորդ մասի սցենարը

15:15   23 ապրիլի, 2015

Շուտով նկարահանվելու է «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի երկրորդ մասը։ Hollywood Reporter-ը տեղեկացրել է, որ այս անգամ սցենարի հեղինակի դերում հանդես է գալու գրքի հեղինակ Էրիկա Լեոնարդի Ջեյմսի ամուսինը։

«Նայլը նույնպես տաղանդավոր գրող է, եւ մենք շատ ուրախ ենք ընդգրկել նրան մեր աշխատանքային խմբի մեջ»,-ասել է ֆիլմի պրոդյուսեր՝ Մայքլ Դե Լուկան։

Օրեր առաջ հայտնի է դարձել, որ ֆիլմի հաջորդող երկու մասերում խաղալու է նաեւ Ռիտա Օրան։



© NEWS.am STYLE