Հարավային Կորեան 2.4 միլիոն ֆունտ ստեռլինգ է վճարել «Վրիժառուները» ֆիլմի ստեղծողներին

16:15   23 ապրիլի, 2015

Հարավային Կորեան 2.4 միլիոն ֆունտ ստեռլինգ է վճարել «Վրիժառուներ. Ալթրոնի դարաշրջանը» ստեղծողներին՝ երկիրը դրական տեսանկյունից ներկայացնելու համար։

The Daily Mail-ը տեղեկացրել է, որ «Վրիժառուները. Ալթրոնի դարաշրջանը» ֆիլմի որոշ հատվածներ նկարահանվել են Սեուլում։

Հարավային Կորեայի մշակույթի նախարարությունը համաձայնել է վճարել ֆիլմի ծախսերի մեկ-երրորդը, եթե ֆիլմում Հարավային Կորեան ցուցադրվի ու ներկայացվի որպես «բարձր տեխնոլոգիաներով հարուստ» եւ «ժամանակակից» երկիր։ Մշակույթի նախարարության կինոյի հարցերով զբաղվող հանձնաժողովը վստահ է, որ այս ֆիլմը կարող է փոխել Սեուլի դիրքն ու կարգավիճակը եւ կգրավի Հոլիվուդի ուշադրությունը։

«Եթե Կորեան լավ տեսանկյունից ցուցադրվի այս ֆիլմում, ուրեմն երկրի իմիջը դրականորեն կփոխվի»,- նշված է հանձնաժողովի հայտարարության մեջ։

 

Լուսանկարները՝ REX



© NEWS.am STYLE