Շառլ Ազնավուրը ապրիլի 24-ին կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. տեսանյութ

01:18   24 ապրիլի, 2015

Ինչպես արդեն NEWS.am-ը տեղեկացրել է, այսօր՝ ապրիլի 23-ին, Հայաստան է ժամանել Շառլ Ազնավուրը: Աշխարհահռչակ շանսոնիեն այստեղ է՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով. ապրիլի 24-ին նա կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

NEWS.am STYLE-ի թղթակցի հարցին՝ ի՞նչ զգացողություններ ունի նա՝ գտնվելով Հայաստանում, Ազնավուրն ասել է՝  «Մութ է, բան չտեսա»:

Մանրամասները՝ տեսանյութում:



© NEWS.am STYLE