Քանիե Ուեսթը հերքել է իլյումինատների միությանն անդամակցելու լուրերը

10:25   24 ապրիլի, 2015

Հայտնի ռեփեր Քանիե Ուեսթը Paper պարբերականում մեկնաբանել է լուրերն այն մասին, որ նա անդամակցում է իլյումինատների գաղտնի միությանը: Ուեսթն իր ենթադրյալ անդակացության մասին լսել է Tidal երաժշտական ծառայության վերաթողարկմանը նվիրված մամլո ասուլիսից հետո: Ի դեպ, Tidal երաժշտական ծառայությունը պատկանում է հայտնի ռեփեր Ջեյ Զիին:

«Եթե նույնիսկ ինչ-որ մեկը իլյումինատ է, ապա դրանք էներգետիկ կորպորացիաներ են: Այնպես եմ հոգնել նրանցից, ովքեր երաժիշտներին իլյումինատներ են համարում. ծիծաղելի է: Մենք ոչինչ չենք կառավարում: Մենք հայտնիներ ենք, ապրանքանիշերի դեմքեր»,-բացատրել է Ուեսթը:

Նշենք, որ իլյումինատների գաղտնի միությունը սկիզբ է առել XVIII դարում: Մեր օրերում այս միության նկատմամբ հետաքրքրությունն  էլ ավելի մեծացավ, երբ լույս տեսավ ամերիկացի գրող Դեն Բրաունի «Հրեշտակներ եւ սատանաներ» գիրքը:



© NEWS.am STYLE