«Ֆորսաժ 8»-ի պրեմիերան նախատեսված է 2017թ-ին

15:37   24 ապրիլի, 2015

«Ֆորսաժ» ֆիլմաշարի 8-րդ մասը մեծ էկրաններ կբարձրանա 2017թ-ին: The Hollywood Reporter-ը տեղեկացրել է, որ Վին Դիզելն անգամ նշել է պրեմիերայի օրը՝ 2017թ-ի ապրիլի 14-ին:

«Մտադիր ենք նկարահանել լավագույն ֆիլմը, որը երբեւէ դիտել եք: Նկարահանելու ենք «Ֆորսաժ 8»-ը, որը կթողարկվի 2017թ-ի ապրիլի 14-ին»,- ասել է Վին Դիզելը Լաս Վեգասում կայացած CinemaCon-2015 միջոցառման  շրջանակներում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ:

 



© NEWS.am STYLE